hi-res-2bb945247564d2bad49f11e6d30bb988_crop_northԴորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը նշել է, որ մինչև Գերմանիայի առաջնության առաջին շրջանի ավարտը չի մտածի ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Դեռ ժամանակը չէ՝ ակումբային գրանցումը փոխելու մտածելու մասին: Դեռ մի քանի խաղ ունենք մինչև ձմեռային դադարը»,- Bild-ը մեջբերում է Սուբոտիչի խոսքերը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բավականաչափ խաղաժամանակ չի ստանում: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սուբոտիչը մասնակցելէ երկու հանդիպումների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել