393Araratnews.am-ը գրում է.
Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերը չափեցին արագավազքում: 52 մասնակիցների շարքում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 44-րդ, Կատյա Գալստյանը՝ 45-րդ և Լիլիթ Տոնոյանը՝ 48-րդ տեղերը:
Դասական ոճի (5 կմ) մրցավազքում մասնակցել է 63 դահուկորդ: Կանանց հավաքականի անդամներից Մխիթարյանը գրավել է 54-րդ, Գալստյանը՝ 56-րդ, իսկ Տոնոյանը՝ 61-րդ հորիզոնականները:
Վարկանշային մրցաշարի վերջին օրն՝ ազատ ոճի 5կմ մրցատարածությունը 70-րդ հատել է Աննա Մխիթարյանը, 74-րդը՝ Կատյա Գալստյանը և 81-րդը Լիլիթ Տոնոյանը:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին դահուկավազքի Հայաստանի ֆեդերացիայից, կանանց հավաքականը դեկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել  Իտալիա, իսկ դեկտեմբերի 17-ին կմասնակցեն հերթական վարկանշային մրցաշարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել