2015թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.7% գնաճով:  Ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
 
Պարենային ապրանքների գներն, այս դեպքում` ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը, նշված ժամանակահատվածում աճել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
 
Համաձայն ԱՎԾ հրապարակման՝ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել