««Հանրաքվեի մասին» օրենքը, «Ընտրական օրենսգիրքը» սահմանում է վերջնական արդյունքների հրապարակումը հանրաքվից յոթ օր հետո: Այդ ժամանահակատվածում կքննարկվեն բոլոր դիմումները ու դրա արդյունքում որոշում կկայացվի»,- ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք մամուլում տեղ գտած ընտրակեղծիքների մասին բազմաթիվ հրապարակումները:
Նա նշեց, որ իրենց կողմից ուսումնասիրվել են բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք տարածվել են, դրանց մի մասը չէր համապատասխանում իրականությանը, մի մասն աղերս չուներ իրականության հետ, կային հանգամանքներ, որոնք թերևս հաստատում էին, բայց բոլորովին այլ փաստական հիմք ունեին. «Այդ ամենը քննարկվելու է այս յոթ օրվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ նախօրեին մինչև 22:00-ին ՀԸՀ-ն ստացել էր 3 գրավոր դիմում: Տ.Մուկուչյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը գիշերվա ընթացքում գրավոր դիմումներ չի ստացել:
Անդրադառնալով «Նոր Հայաստան» փրկության ճակատի մասնակիցների երեկվա պահանջին՝ հանդիպել ՀԸՀ նախագահի հետ և ինչո՞ւ մերժվեց նրանց պահանջը, ՀԸՀ նախագահն ասաց, որ իրենք երեկ արդեն պատասխանել են այդ հարցին, ապա հավելեց. «Մենք իրականացնում ենք իրավական ընթացակարգեր, մեր կողմից հստակ հաղորդագրություն տարածվեց, այսինքն չանտեսվեց վերջիններիս կողմից ներկայացվող մոտեցումը: Մենք պարզաբանեցինք, որ իրականացնում ենք իրավական ընթացակարգեր, և եթե կա դիմում, որը ցանկանում են ներկայացնել հանձնաժողովին, որևէ խոչընդոտ չկա նման դիմում ներկայացնելու համար: Մեր ներկայացուցիչը երկու անգամ հանդիպել է վերջիններիս հետ՝ խնդրելով, եթե կա դիմում, կարող է փոխանցել, եթե ցանկանում են դիմում ներկայացնել, կարող է թուղթ տրամադրել, որպեսզի գրեն և ներկայացնեն: Բնականաբար, եթե կներկայացվի դիմում, այն կդառնա պատշաճ քննարկման առարկա, հակառակ պարագայում տարաբնույթ տեսակետների վերաբերյալ զրույցներն իրենցից որևէ իրավական ընթացակարգի չեն ենթարկվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել