Tert.am-ը գրում է.
Ընդhանուր առմամբ սահմանադրական հանրաքվեն անցել է շատ բարձր, նորմալ մակարդակով: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը:
 
Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա Բաբայանն ասաց, թե «դրանք խոսակցություններ ու բամբասանքներ են, ու եթե ավելի լուրջ մոտենանք, պիտի դիմենք իրավապահ մարմիններին, որոնք պիտի զբաղվեն այս հարցով»:
 
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընտրությունները խայտառակ են անցել, Բաբայանը չհամաձայնեց՝ նշելով. «Խայտառակ ձեր մեկնաբանությունն է: Եթե եղել են խախտումներ, եթե գիտեք, դիմեք իրավապահ մարմիններին: Ինձ համար կարևորը փաստերն են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած տվյալները՝ ըստ հանձնաժողովների»:

Tert.am-ի հարցին, թե դուք որևէ խախտման ականատես չե՞ք եղել, Բաբայանը պատասխանեց՝ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել