Panorama.am-ը գրում է.
Մեր դիտորդները քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում արձանագրել են հանձնաժողովների հանգիստ աշխատանք, մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունը անցել է կազմակերպված ու հանգիստ պայմաններում, հանձնաժողովների անդամներից յուրաքանչյուրը գիտեր իր գործառույթը:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակում, հանգիստ»,-ասաց նա, ավելացնելով, որ քվեարկությանը հետևել են ավելի քան 2000 տեղական դիտորդներ, ԱԺ-ում ներկայացված  ուժերից յուրաքանչյուրն  ունեցել է վստահված անձ տեղամասերում, ընդհանուր առմամբ՝  6 000 մարդ:

«Առաքելության կարծիքով, հանրաքվեն հնարավորություն է տվել քաղաքացիներին արտահայտելու իրենք կամքը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել