Araratnews.am-ը գրում է.Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում եկտեմբերի 6ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվեցին գործող գյուղապետերը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀից, Զովաբերում նախնական արդյունքներով 459 ձայն է հավաքել ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Սամվել Եսայանը, 275 ձայն` ՀՀԿ անդամ Խաչիկ Բաղդասարյանը:
Գեղամաբակում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանի օգտին քվեարկել է 78 ընտրող, դեմ չեն քվեարկել, իսկ Արեգունիում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամ Վարդանյանի օգտին քվեարկել է 158, դեմ` 14 քաղաքացի: Կայացած են համարվում նաեւ ավագանու ընտրությունները Դդմաշենում եւ Նորաբակում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/gegharkhunikhi-erekh-hamaynkhnerum-verehntrvel-en-gortcogh-gyughapatereh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



