Առաջին անգամն էր՝ հայտնվել էի արգելքների հաղթահարման գոտում: Իրավիճակը մոտ էր մարտականի՝ պայթյուններ, կրակ, ծուխ, կրակոցների ձայներ: Սկսեցի սարսափահար այս ու այն կողմ վազել՝ «վաաաա՛յ, կրակում են» գոռալով, երբ տեսա, թե ինչպես իմ կողմ ուղղված ավտոմատներից սկսեց կրակ թափվել: Հետո ինձ բացատրեցին, որ բոլոր փամփուշտները ուսումնական են, այսինքն՝ առանց վառոդի: Այդ ժամանակ խուճապս անցավ ու սկսեցի հետևել ցուցադրությանը, տպավորությունս աննկարագրելի էր, տղաները փառապանծ ձևով կատարեցին բոլոր առաջադրանքներն ու արժանացան մեր գովեստին:
Նյութի աղբյուր՝ http://lalaian.livejournal.com/27913.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել















