Իրականում այս մասին մշտապես խոսվել է: Հիշում եմ` 1999թ. Ամանորը, երբ փոքր տղա էի` 10 տարեկան: Հայացքումս սառել էր տարին խորհրդանշող «1999»-ը` զարդարված լույսերով: Ցայսօր այն վառվում է իմ մտքում, ասում էին` 2000թ.-ին իսկապես աշխարհի վերջն է գալու ու նախորդ տարին ինձ համար այքան թանկ էր թվում, բայց ոչ 2000-ին, ոչ էլ դրանից հետո այդ աշխարհի վերջը չեկավ: 
Բացի այդ, աշխարհի վերջի վերաբերյալ բազմաթիվ տարեթվեր են նշվել: 

Մեծ հնչողություն ստացած իրադարձությունը տեղի ունեցավ 2007 թվականին` Ռուսաստանում, ավելի ճշգրիտ` Պենզենս մարզում: Ռուս 32 աղանդավորներ իրենց առաջնորդ Պյոտր Կուզնեցովի գլխավորությամբ կամավոր մտել էին քարանձավը և սպասում էին աշխարհի վերջին: Նրանց հետ կային նաև երեք երեխաներ, որոնցից մեկը երկու տարեկան էր: Ամեն ինչ հաջող ավարտվեց, սակայն ոչ աղանդավորների համար, իսկ Պյոտր Կուզնեցովն աշխարհի վերջը «դիմավորեց» հոգեբուժարանում: 

Մարդկության վերացման սցենարներից առաջինի հեղինակը Յոհանն Բոգոսլովն է: Ըստ նրա մեկնության` ահեղ դատաստանի օրը Արմագեդդոնի մոտ` Իսրայելում, ժայռի վրա տեղի կունենա բարու և չարի վերջին մենամարտը, որի ընթացքում կմահանան բոլոր անհավատները: 

Մեկ այլ վարկած Bulleti of Atomic Scietists ամսագրի «Ահեղ դատաստանի ժամը» նախագիծն է: Այն ներկայացվում է ժամացույցի քառորդ մասով, որի սլաքը կեսգիշերից մի քանի րոպե է հետ, այսինքն` ցույց է տալիս, թե ինչքանով է մարդկությունը աղետին մոտ: Այն մշակվել է 1947 թվականին` առաջին ատոմային ռումբի ստեղծողների կողմից: Ըստ որի՝ մարդկության վերջը չի գալու բարու և չարի կռվի արդյունքում: Առաջին և ամենագլխավոր սպառնալիքը միջուկային զենքն է, որին կհավելվեն նաև նոր տեխնոլոգիաների՝ կլիմայի հասցրած վնասները: 

Հաջոդ սցենարով, որի հեղինակը Միշել Նոստրադամուսն էր, մարդկությունը կվերանա 3797 թվականին` շրջակա միջավայրի աղտոտումից: 
Իսկ Իսահակ Նյուտոնը կանխագուշակել է, որ աշխարհի վերջը կգա 2060 թվականին: Այս մասին գրված է ֆիզիկոսի` Երուսաղեմի հրեական համալսարանում պահվող ձեռագրերից մեկում: Հայտնի է, որ Նյուտոնն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և համոզված էր, որ միայն այն վերծանելով կարելի է իմանալ ահեղ դատաստանի օրը: 

Նոստրադամուսը նշել է նաև 2009-ը` որպես Արմագեդոնի տարեթիվ, որից հետո աշխարհը կգոյատևի ևս 6000 տարի` արարման 6 օրերի նմանությամբ: Այս ժամանակահատվածի ավարտին տեղի կունենա Աստծո և Սատանայի վերջին մենամարտը: 

2010-ին նավթը կվերջանա, և կսկսվեն պաշարների համար մղվող պատերազմներ:
Շուտով…

2012-ին... դե էլ չասեմ :Ճ

2013-ին տեղի է ունենալու գալակտիկայի տիեզերական մեծ պարույրի հաջորդ ճյուղավորումը: 

2014-ին մոլորակը կպատվի տիեզերական փոշու ամպով, որը կունենա 16 միլիոն կիլոմետր տրամագիծ: Փոշին կշարժվի հսկայական արագությամբ` իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ: 

2016-ը կլինի (եթե մինչ այդ կենդանի մնանք) երկրագնդի սառույցների հալման թվականը, և ցամաքն ամբողջովին ջրի տակ կանցնի: 

2017 թվականն աշխարհի վերջն է՝ ըստ հիերարխիկ կործանման տեսակետի: Ռուսաստանի պատմության մեջ եղել է այդպիսի երեք փուլ` Պետրոս Ա-ի ժամանակ, քաղաքացիական պատերազմների շրջանում և Բորիս Ելցինի կառավարման տարիներին: 

2018 թվականին, ըստ Նոստրադամուսի, պետք է միջուկային պատերազմ սկսվի: 
Իսկ 2019 թվականին Երկիրը կբախվի 2002 T7 երկնաքարին, որի տրամագիծը մոտավորապես 2 կմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել