Դեկտեմբերի 5-ին նշվեց «Mezzo» ակումբի հիմնադրման 6-ամյակը: Շատերի սիրելի վայրն իր դռները բացել էր բարձրորակ երաժշտություն սիրողների համար: Տոնական երեկույթին ներկա էին տարբեր ոլորտի մարդիկ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ BlogNews.am-ը ֆիքսել է երեկոյի կարևոր պահերը: Երեկոյի բացումն արեց «Yellow Stone» խումբը՝ բարձր տրամադրություն պարգևելով հավաքվածներին:

Հաղորդավարներ Ժակը, Արման Մարգարյանը, Վահե Խանամիրյանը և ուրիշներ բեմից շնորհավորեցին ակումբի տարեդարձը: Պետք է նշել նաև, որ այդ օրը տոնական էր Եգոր Գլումովի համար. նա նշում էր իր ծննդյան 42-ամյակը:
Ինչ-ինչ, բայց երաժշտությունն իսկապես որակյալ էր, «Yellow Stone» խմբին փոխարինեց «Aluz Band»-ը, ապա «Comaradas»-ը, իսկ Արփին և Գոռ Սուջյանը երգեցին մի քանի հայտնի երգերի քավրներ: Երեկոն ակումբային ռիթմերով եզրափակեց DJ Guevo-ն։

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել