Ժամանակակից աշխարհում կենցաղը բավականին հեշտացել է միկրոալիքային վառարանի շնորհիվ, սակայն դրա օգտագործման համար անհրաժեշտ է հետևել անվտանգության նվազագույն կանոններին։ Պարզ է, որ դրանում չի կարելի տնային կենդանիներին չորացնել (նմանատիպ դեպքեր գրանցվել են) կամ ոսկեգույն եզրերով սպասք օգտագործել։ Իսկ ուրիշ ի՞նչ չի կարելի տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ։
 
 1  Կեղևով ձու։ Միկրոալիքների ազդեցության տակ հում ձվի մեջ շոգի է առաջանում, որը, չկարողանալով ելք գտնել, պայթեցնում է ձուն։
 2  Վինտաժային սպասք։ Հաճախ այսպիսի սպասքն իր մեջ ներառում է կապարի և այլ ծանր մետաղների համակցություն, որոնք տաքացման ժամանակ կարող են հայտնվել սննդի մեջ, ինչը կարող է լուրջ վտանգ ներկայացնել օրգանիզմի համար։
 3  Ֆասթֆուդի փաթեթներ։ Ֆասթֆուդը սովորաբար փաթեթավորում են պենոպլաստե տուփերի մեջ, որոնք հրաշալի պահպանում են տաքությունը, սակայն միկրոալիքների ազդեցության ներքո մարդու օրգանիզմի համար վտանգավոր քիմիական նյութեր են արտադրում, որոնք ներթափանցում են սննդի մեջ։
 4  Թղթե տոպրակներ։ Ոչ մի դեպքում սնունդը մի՛ տաքացրեք սուպերմարկետների թղթե տոպրակների մեջ, դրանք ոչ միայն կարող են բռնկվել միկրոալիքային վառարանում, այլև մի շարք թունավոր նյութեր արտադրել սննդի համար։
 5  Ամանների լվացման սպունգ։ Բակտերիաներից ազատվելու համար կարելի է միայն թաց սպունգը դնել միկրոալիքային վառարանի մեջ։ Իսկ չոր սպունգը միկրոալիքների ազդեցությունից կարող է պարզապես վառվել։
 6  Մետաղական մասնիկներով սպասք։ Նույնիսկ սպասքի վրայի ամենափոքրիկ մետաղական հատվածը միկրոալիքների ազդեցության տակ կարող է հրդեհի բռնկման պատճառ դառնալ։
 7  Թարմ կանաչի։ Չարժե միկրոալիքային վառարանի մեջ թարմ կանաչի դնել՝ այն չորացնելու նպատակով։ Մաղադանոսը, համեմն ու մյուս կանաչեղենը չափազանց քիչ հեղուկ են պարունակում, և եթե դրանք փոքր-ինչ երկար պահես միկրոալիքային վառարանում, դրանք կարող են այրվել։
 8  Փայլաթիթեղ։ Փայլաթիթեղը խոչընդոտում է միկրոալիքների ազդեցությունը, այդ իսկ պատճառով չարժե սնունդը տաքացնել դրա մեջ, քանի որ դա կարող է կայծերի առաջացման ու այրման պատճառ դառնալ։
 9  Թերմոս-բաժակ։ Թերմոս-բաժակների պատրաստման համար օգտագործվում է չժանգոտող պողպատ, իսկ դա հրդեհի բռնկման պատճառ կարող է դառնալ։
 10  Հագուստ։ Գուլպաները միկրոալիքային վառարանում տաքացնելն այնքան էլ լավ միտք չէ։ Չոր կտորը միկրոալիքների ազդեցության տակ կարող է այրվել։
 11  Ձմերուկ։ Միկրոալիքների ազդեցության տակ շոգի է առաջանում, այդ իսկ պատճառով, եթե չեք ցանկանում տեսնել, թե որքան գեղեցիկ է պայթում ձմերուկը վառարանի մեջ, ապա չարժե ամբողջական ձմերուկը տաքացնելու նպատակով դնել այն միկրոալիքային վառարան։ 
 12  Պլաստիկ անոթներ։ Պլաստիկ անոթների մեծ մասն էստրոգենանման վնասակար նյութեր են, որոնք ընդունակ են միկրոալիքային վառարանի մեջ տաքացվող սննդի մեջ ներթափանցել։
 13  Բրոկոլի։ Այս օգտակար մթերքը, միկրոալիքային վառարանում տաքացվելով, կորցնում է իր օգտակար նյութերի ու վիտամինների 97 տոկոսը։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել