Թուրքիան մտադիր չէ ավելի մեծ թվով զինվորականներ ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ուժեղացնել Իրաքի հետ հարաբերություններն «Իսլամական պետության» դեմ պայքարում ու չի ցանկանում խախտել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հաղորդվում է, որ Դավութօղլուն Իրաքի վարչապետին տեղեկացրել է «զինծառայողների ուսումնամարզական առաքելության մասին»:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ 4 թուրքական տանկային գումարտակ մտել է Իրաքի Նայնավա նահանգ՝ իբր քրդական աշխարհազորայիններին պատրաստելու ահաբեկիչների դեմ պայքարի համար:
Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջել է թուրք զինծառայողներին դուրս բերել Իրաքի տարածքից՝ նշելով, թե նրանց քայլը դիտարկում են որպես «թշնամական գործողություն»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/07/davutoglu-iraq/1866849
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



