Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների բոլոր` 1997 ընտրատեղամասերի նախնական տվյալները:

ԿԸՀ տվյալներով` «Այո» ասել է մասնակիցների 63,35 տոկոսը կամ 825 662 մարդ , «Ոչ»՝ 32,35 տոկոսը կամ 421 593 մարդ։

Հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել