Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները:


Այսպես՝ ժամը 5.55-ի դրությամբ մշակվել են բոլոր 1997 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 622 (կամ 63.35%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 421 593-ը (32.35%)։

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1.296.368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել