22-ամյա բրիտանացի երգչուհի Քեսի Գրեյվսը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն անվանվում է տրիմեթիլամինուրիա: Դրա պատճառով աղջկա մարմնից մշտապես տհաճ հոտ է գալիս, որը նման է նեխած ձկան հոտի: Հիվանդությունը նրան բազմաթիվ անհանգստություններ է պատճառում, սակայն աղջիկը ոչինչ անել չի կարող: Այս մասին գրում է Metro-ն:Նրա հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարեկանում: Այդ հիվանդությունը առաջանում է օրգանիզմում տրիմեթիլամինի կուտակման հետևանքով: Այն օրգանիզմից դուրս է գալիս մեզի, քրտինքի, արտաշնչած օդի միջոցով:
Աղջիկը մտադիր է դասախոսություններ կարդալ իրեն պատուհասած հիվանդության մասին՝ մարդկանց իրազեկելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



