Մենք շատ ենք սիրում հպարտանալ մեր հինավուրց պատմությամբ և մշակույթով,որը նախադրյալ էր բարձր տեղ զբաղեցնել աշխարհի զարգացած երկրների շարքում...Մենք իրոք արժանի տեղ կարող էինք զբաղեցնել զարգացած երկների շարքում,բայց մենք ինքներս չցանկացանք...Չուզեցինք,որովհետև ՍՏՐԿԱՄԻՏ ենք..Ստրկամիտ հասարակությունը միշտ ծառայելու է իշխանությանը,իսկ այդ իշխանությունն էլ միշտ կլինի որևէ մեկի ՍՏՐՈՒԿԸ...Ի նկատի ունեմ դրսի ուժերին ծառայելը...Այսօրվա հանրաքվեն ևս մեկ անգամ ապացուցեց,որ այս ժողովրդին գործող իշխանությունը դեռ շռայլություն է... Մենք ՍՏՐԿԱՄԻՏ ենք...Մովսեսը 40 տարի ման տվեց հրեաներին,մինչև Եգիպտոսից հասավ Իսրայել...Ու արեց դա մեկ պատճառով,որ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ մեջ ապրած հրեան ոտք չդնի Ավետյաց երկիր...24 տարի էլ մենք ենք ԱՆԿԱԽ,բայց այս տարիների ընթացքում մենք ավելի կախյալ դարձանք,քանի որ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ չի վերացել մեր հոգիներից....Դրա համար զարմանալի չէ,որ "լավ տղեքի" և որոշ "ինտելիգենտների" շուրթերից կարող ես լսել."Ավելի լավ է ապրել ռուսի լծի տակ,քան թուրքի կամ պարսիկի" ,"Մենք երբեք անկախ չենք եղել..." կամ "Հայաստանը պետք է դառնա Ռուասատանի մարզ... "Երևի նրանք ճիշտ էին...Այսօրվա հանրաքվեն ապացուցեց դա...Մենք չենք կարող անկախ ապրել...Որովհետև չգիտենք, թե դա ինչ է և չենք էլ գնահատում այդ անկախությունը...
Այստեղ հիշեցի աֆրիկյան ԱՄԵՆԱՀԵՏԱՄՆԱՑ երկրներից մեկին՝Բուրկինա Ֆասոյին...Այս երկրի նախագահ Թոմաս Սանկարան 1984 թ-ի օգոստոսի 4-ին Վերին Վոլտա երկիրը վերանվանեց Բուրկինա Ֆասո,որը նշանակում է "հպարտ մարդկանց հայրենիք" կամ "արդար մարդկանց հայրենիք"...Սանկարան փորում էր անվանափոխելով երկիրը մարդկանց մեջից հանել ստրկամտությունը (երկար տարիներ այն եղել է Ֆրանսիայի գաղութը)...Սակայն դա նրան չհաջողվեց,որից օգտվեցին նրա նախկին տերերը և այլ երկրներ...Բուրկինա Ֆասոն մնաց և կա աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկը...
Այստեղից հետևություն...Ո՛չ երկրի անվանափոխությունը,ո՛չ էլ նոր սահմանադրությունը որևէ ժողովրդի չի փրկի կործանումից,եթե այդ ժողովուրդը ինքը չի ցանկանում փրկվել...Իսկ փրկվելու համար գոնե առաջնային պետք է ՀՈԳՈՎ և ՄՏՔՈՎ անկախանալ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/933238943426722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



