Արաբկիրում գտնվող «Այո»-ի երկու շտաբերում առավոտից իրարանցում է: Շտաբերի մուտքը հսկող տղամարդիկ լրագրողներին արգելում են ներս մտնել: Տոմա անունով ներկայացած աղջկա պնդմամբ՝ ընտրողներին սնունդ ու ջուր են բաժանում, քանի որ «կիրակի օրով մարդիկ եկել են ընտրելու»: