Օտարերկրյա ներդրումների աճի հարցն առանցքային է յուրաքանչյուր պետության համար: Այս խնդիրը առավել քան կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում ՀՀ տնտեսությունն օդ ու ջրի պես ներդրումների կարիք է զգում:
ԱՎԾ տվյալների համաձայն Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ արդեն բոլոր ուղղություններով: Ֆինանսական հոսքեր ներգրավվելու տեսանկյունից այս ցուցանիշի շրջանակում հիմնական տեղերից մեկը զբաղեցնում է Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ կատարվող ներդրումը:
«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական և ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 մլն դոլարի ներդրում: Ավելին՝ դրան գումարներ են ավելացնելու նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 մլն դոլար:
Այս ծրագրի իրականացման արդյունքում արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1683217905228642&id=100006213469551&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել