Վաղը Դեկտեմբերի 7-ն է....հայրենաւեր ՄԵԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ հերթական տարելիցը, որ տակաւին սրտակեղեք ապրումներով կը պատէ մեզ...Իսկ տակաւին կան անօթեւան մնացած, դաժան ու թշուառ կեանքով ապրող Գիւմրեցիները, որոնց ի տես, նոյնիսկ հեռուէ-հեռու, կը բզքտուի սիրտդ....Իսկ այդ օրերուն, 27 տարիներ առաջ, համահայկական ՍՈՒԳԻ օրեր էին...օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ հայրենօգնութեան գործը կլաներ էր մեզ....ո՛չ տօն, ո՛չ Կիրակի, ո՛չ Նոր Տարի....Մեր միակ մտասեւեռումը դարձեր էր ինչ-որ կերպով օգնութեան փութալ մեր հայրենի քոյրերուն ու եղբայրներուն...: Կը յիշեմ այդ օրերուն, անքաւելի յանցանք կը համարէինք խնճոյքի մը երթալ, թէկուզ ճաշարան կամ որեւէ ուրախ վայր....Մենք ամբողջովին կիսեցինք աղէտեալ մեր հարազատներուն ցաւն ու կսկիծը....եւ չեմ գիտեր, եթէ կրցանք ինչ-որ չափով մեղմել իրենց ցաւը, ամոքել իրենց վէրքերը....Սա նաեւ սեփական խիղճը հանգստացնելու միջոց էր....Հայութիւնը համայն դարձեր էր մէկ սիրտ, մէկ հոգի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/941252315965881?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել