Ահազանգեր ենք ստանւմ տարբեր ընտրատեղամասերից, որ խոչընդոտվում է դիտորդների աշխատանքը, նրանց թույլ չի տրվում գրանցելու մասնկաիցների հերթական համարները.
Տեղեկացնում եմ, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի
Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը
12. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները,
զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադասընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/969943433028457?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել