Armsport.am-ը գրում է.
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»:
Հանդիպման 32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից դորտմունդցիների առաջին գոլը խփել է Մարկո Ռոյսը: «Գայլերը» 90+1-ին հավասարեցրել են հաշիվը, սակայն մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Սինձի Կագավան կրկին Մխիթարյանի փոխանցումից:
Այս հաղթանակը «Բորուսիային» օգնել է մոտենալ առաջատար «Բավարիային». վերջինս այսօր պարտվել է Մյունխենգլադբախի «Բորուսիային»:
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը ներկայում ունի 35 միավոր և 5 միավոր է զիջում «Բավարիային»:
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» Դ.՝ 1:2
գոլերը՝ Ռոդրիգես (90+1) - Ռոյս (32), Կագավա (90+3)
գոլերը՝ Ռոդրիգես (90+1) - Ռոյս (32), Կագավա (90+3)
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/06/mkhitaryan/1865613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



