Life.panorama.am-ը գրում է.
Խոյ
Խոյերի համար այսօր մեծ նշանակություն կունենա հոգեբանական մթնոլորտն ընտանիքում: Եթե մտերիմների հետ խոշոր տարաձայնություններ չունեք, հաջող կանցնի միասին զբոսանքը, գնումները, հյուրերի ընդունումը, ճշգրտումներ կմտցվեն մոտ ապագայի ծրագրերում: Եթե վերջերս վիճաբանություն եք ունեցել, չարժե հետաձգել հաշտեցումը: Լուրջ տարաձայնությունների դեպքում տեղին է ժամանակավոր զինադադարը, ինչը մտորելու ժամանակ կտա:
Ցուլ
Ցուլերի հետաքրքրությունները փոփոխությունների են ենթարկվում: Շատերի համար հավելյալ գրավչություն է ձեռք բերում զուգընկերոջ անձը կամ արտաքինը: Եթե ձեր սիրտն ազատ է, կարող է հայտնվել գրավչության նոր առարկա, ում կփորձեք հաճոյանալ, որպեսզի արժանանաք նրա ուշադրությանը: Մշտական հարաբերություններում վատ չի լինի մի քիչ ռոմանիզմ մտցնել: Ժամանակի մի մասը կարող են խլել առօրյա հոգսերը, հատկապես, եթե հյուրեր ունեք:
Երկվորյակ
Երկվորյակներն այսօր ունեն ամենագլխավորը` մտերիմ անձնավորության հետ խոսելու հնարավորություն: Նույնիսկ եթե զրույցների հիմնական թեմաները լինեն աշխատանքային ծրագրերը և բազմաթիվ կենցաղային մանրուքներ, միայնության զգացում չեք ունենա: Դա հատկապես կարևոր է բարդ ընտանեկան հարաբերությունների դեպքում: Խաղաղ տրամադրվածությունը կօգնի քննարկել ամենաբարդ հարցերը և փոխզիջման գալ:
Խեցգետին
Խեցգետինների համար առաջնային նշանակություն է ստանում տնեցիների հետ կապը, ընտանիքում փոխըմբռնման առկայությունը: Փոխադարձ զիջումները կօգնեն հարթել տարաձայնությունները, տանը և հոգում խաղաղություն հաստատել: Վատ օր չէ հյուրեր ընդունելու, ընտանեկան խորհրդակցությունների, մտերիմ մարդկանց հետ ճաշի կամ ընթրիքի համար: Հանդարտեցնող ազդեցություն կունենան հաճելի մանրուքների վերաբերյալ քննարկումները:
Առյուծ
Առյուծներին աստղերը խոստանում են հաճելի և գրեթե խաղաղ օր: Հնարավոր են լավ նորություններ, շնորհավորանքներ և առաջիկա տոների հետ կապված հետաքրքիր առաջարկություններ: Հաջող կանցնի այցը, ուղևորությունը: Կիրականանան հաշվարկները: Չարժե մտահոգվել ժամանակավոր տարաձայնությունների մասին. խաղաղությունն արագ և անցավ կվերականգնվի: Սիրային և ընտանեկան գործերում կարող եք սխալ թույլ տալ:
Կույս
Կույսերն օրը վատ չեն անցկացնի, եթե միտքն ու սիրտն իրար հետ հաշտ լինեն: Եթե բացասական էմոցիաներ եք ապրում, ամենապարզ գործերում ձեր հաջողությունը կարող է հարցականի տակ հայտնվել: Հարաբերությունները պարզելը, պայմանավորվելը, ընտանեկան և անձնական ծրագրեր կազմելն ավելի լավ է այն բանից հետո, երբ վերջնականապես խաղաղվեք և վերականգնեք ձեր զգացմունքների նկատմամբ վերահսկողությունը:
Կշեռք
Կշեռքները կքաղեն իրենց ճարպկության, համարձակության, հնարամտության պտուղները: Առավել խնդրահարույց իրավիճակում ռիսկ կա բախվելու սեփական քմահաճույքների, խանդի, ագրեսիվության, անուշադրության, անփութության արդյունքների հետ: Եթե դժվար շրջան եք հաղթահարել, ձեզ չի խանգարի հանգիստը: Բայց միտքն, ի տարբերություն մարմնի, այսօր ծանրաբեռնվածության կարիք է զգում: Օրը բարենպաստ է շփումների, ընթերցանության, ստեղծագործության համար:
Կարիճ
Կարիճները մտածելու բան կունենան միայնության մեջ: Եթե մենակությունը ձեր սրտով չէ, կարելի է օրն օգտագործել մասնավոր հանդիպման, խորհրդատվություն ստանալու համար: Եթե ինչ-ինչ մանրուքներ եք հավաքում, հնարավորություն կա հետաքրքիր առաջարկություն ստանալու, հավաքածուն համալրելու: Հնարավոր է հետաքրքրություն հայտնի անձանց կենսագրության, նորաձևության, արվեստի, գեղագիտական հարցերի, ցուցահանդես, թանգարան այցելելու նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



