Tert.am-ը գրում է.
Արթրիտի ուսումնասիրությամբ զբաղվող ամսագրում  հրապարակվել  են  նոր հետազոտության արդյունքները, որում բացահայտվում է կոճապղպեղի ցավազրկող հատկությունները:
Ինչպես նշում է healthy food star-ը` այս համեմունքի ցավազրկող հատկությունը հավասարազոր է իբուպրոֆեն դեղահաբի օգտագործմանը, որն ամենատարածված ցավազրկողներից է:

Հետազոտության մեջ նշվում է, որ կոճապղպեղը, ի տարբերություն իբուպրոֆենի, կարող է նվազեցնել վնասակար ցիտոկինների քանակն օրգանիզմում, որոնք նպաստում են արթրիտի և օստեպորոզի առաջացմանը: 

Կոճապղպեղը հայտնի է նաև շատ այլ բուժական հատկություններով, սակայն այն հրաշագործ միջոց չէ և պետք է սպառել կանոնավոր կերպով և  ոչ մեծ քանակությամբ:

Կոճապղպեղը կարելի է օգտագործել ինչպես եփած, տապակած, այնպես էլ հում վիճակում, ինչպես ամբողջական կտորներով, այնպես էլ աղացած փոշու տեսքով:  Այն նաև յուրատեսակ համ կհաղորդի ցանկացած ուտեստի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել