Wnews.am-ը գրում է.
Յուղոտ մաշկը դիմահարդարվելիս ավելորդ խնդիրներ է ստեղծում. դիմահարդարումը կայուն չի մնում եւ կարճ ժամանակ անց մաշկը սկսում է փայլել։
Wnews.am-ը ներկայացնում է ճարպոտ մաշկի դիմահարդարման կանոնները։
ԴԻՄԱՀԱՐԴԱՐՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԱՇԿԸ ՄԻՇՏ ՄԱՔՐԵՔ
Մաշկի մաքրում ասելով նկատի ունենք ոչ միայն դեմքի լվացումը սենյակային ջերմաստիճանի ջրով։ Եթե ցանկանում եք ունենալ կայուն դիմահարդարում, առանց յուղային փայլի, ապա պետք է աշխատեք դրա վրա։ Դիմահարդարումից առաջ ձեզ օգնության կգա փափուկ սկրաբը, քանի որ յուղոտ մաշկը մինչեւ շպար քսելը, պետք է լինի մաքուր եւ թարմ։
ՔՍԵՔ ԽՈՆԱՎԵՑՆՈՂ ԿՐԵՄ
Իրականությունն այսպիսին է. մինչ շպար քսելը, ճարպոտ մաշկը պետք է լավ խոնավեցնել, այլ ոչ թե չափից դուրս չորացնել։ Եթե դուք սկսեք օգտագործել յուղոտ մաշկի համար նախատեսված լոսյոններ կամ սալիցիլինաթթու, ապա մաշկի ճարպային գեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն։Մաշկի ճարպային գեղձերը պետք է հանգստացնել, այդ պատճառով էլ մաշկը մաքրելուց հետո խոնավեցնող քսուկ օգտագործեք։
Իրեն անհրաժեշտ բաղադրիչները մաշկը շատ շուտ կներծծի, իսկ ավելորդ բաղադրիչները կարող եք հանել չոր անձեռոցիկով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://wnews.am/2015/12/05/%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D5%BF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



