Շատ մարդկանց հետաքրքրում է, թե ինչպիսի տեսք կունենա մարդկային ռասան ապագայում: Փորձագետները կարողացել են ստեղծել այն պատկերը, որը մարդն իրենից ներկայացնելու է 100.000 տարի հետո: Մեր դեմքերը շատ են փոխվել՝ համեմատած հնագույն մարդու կամ նեանդարտալացու հետ, և համաձայն նոր գիտական տեսակետների՝ շարունակելու են փոխվել:

Մարդկանց գլուխներն էլ ավելի մեծ են դառնալու, որպեսզի տեղավորվի բանական մարդու մեծ ուղեղը: Բացի այդ, գենային ինժեներիայի միջոցով մարդն ինքնուրույն կարող է ընտրել՝ ինչ արտաքին տվյալներ են հարկավոր իր սերունդներին:

Այսպես, եթե մարդիկ կարողանան ընտրել իրենց երեխաների դիմագծերը, ապա մեծամասնությունը նախապատվությունը կտա արքայական դիմագծերին՝ ուղիղ քիթ, վառ արտահայտված աչքեր և կատարյալ համաչափություն:

Հնարավոր է, որ մարդիկ սկսեն աչքերը թարթել ոչ թե վերևից ներքև, այլ կողքերից, որպեսզի պաշտպանվեն տիեզերական ճառագայթումից:

Փորձագետները հիպոթեզ են առաջ քաշել, որի համաձայն՝ այդ շրջանում մարդիկ տիեզերքն արդեն գաղութացրած կլինեն, և ճառագայթումից պաշտպանվելու համար մուգ մաշկ և մեծ աչքեր կպահանջվեն: Կոպերն ավելի հաստ կդառնան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



