Times.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ գովասանքով է խոսել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
-Միկին շատ կարգապահ և աշխատասեր ֆուտբոլիստ է: Յուրաքանչյուր մարզման ժամանակ նա պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում իր մասնագիտության նկատմամբ, նա օրինակ է ծառայում թիմակիցների համար:
Միկին իր մեջ ամբողջացնում է այն, ինչով «Բորուսսիան» տարբերվում է մյուս ակումբներից: Ինձ համար մեծ արտոնություն է նրա մարզիչը լինելը: Նա ունի մարզիկի և մարդկային հիանալի որակներ,-Տուխելի խոսքը մեջբերված է «Ruhr  Nachrichten»-ից:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 13 գոլ է խփել և 15 գոլային փոխանցում է կատարել, իսկ միայն Բունդեսլիգայում դարձել է 5 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել