Andy_RubinAndroid-ի ստեղծողներից մեկը և Google-ի նախկին աշխատակից Էնդի Ռուբինը պատրաստվում է մշակել սեփական սմարթֆոնը և արդեն ընդունում է աշխատողների, որոնք նրան կօգնեն: Սարքի թողարկումը կֆինանսավորվի Ռուբինին պատկանող Playground հիմնադրամը: Այդ մասին հայտնում է internetua.com-ը:

Հավանաբար Ռուբինի ըներությունը կվաճառի սմարթֆոններ այնպիսի մոդելներով, ինչպես OnePlus և Nextbit Robin մանր ընկերությունները` ուղղակի սպառողին: Թե ինչով կառանձնանան նոր սարքերը մյուսներից, դեռևս հայտնի չէ: Սակայն, քանի որ Ռուբինը գիտի Android-ը ներսից, արժե սպասել, որ ինչ որ յուրահատուկ բան կլինի, համենայն դեպս ծրագրային տեսակետից:

Էնդի Ռուբինը մյուս համահիմնադիրների հետ 2005 թվականի Android-ը վաճառել է Google ընկերությանը և երկար ժամանակ աշխատել այնտեղ: 2013 թվականի մարտին նա հեռացել է Android-ի մշակումից, իսկ 2014 թվականի նոյեմբերին ազատվել է Google-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել