Tert.am-ը գրում է.

«Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինին կարծում է, որ «ռոսոներիի» անհաջողությունները  կապված են ակումբի գործադիր տնօրեն Անդրիանո Գալիանիի հետ:

«Եթե «Միլանը» ցանկանում է կրկին փառքի հասնել, նրան հստակ կազմակերպվածություն, մտահաղացումներ և ներդուրմներ է հարկավոր: «Միլանին» պետք են այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են ֆուտբոլից: Հիմա այդպիսինները չկան:

Գալիանին հիանալի ղեկավար է, բայց, ըստ երևույթին, նրան չի բավականացնում ֆուտբոլային գիտելիքները: Նրան պետք է մի մարդ, ով ավելի լավ է հասկանում ֆուտբոլիստների ընդունակությունները և կարողանում է գնահատել նրանց»,- ասել է իտալական ֆուտբոլի լեգենդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել