ArtfortheHomeless-067e9Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Էմմանուել եպիսկոպոսական եկեղեցում մշտական բնակության վայր չունեցողներին արվեստներ են սովորեցնում՝ գրում է novoston.com-ը:

Յուրաքանչյուր չորեքշաբթի տնանկները հավաքվում են, որպեսզի սովորեն նկարել, գծագրել, կարել և արվեստի այլ ճյուղերով զբաղվել: Այդ նախաձեռնությունը գրավել է մոտ 100 տնանկի, որոնք դարձել են «Սովորական արվեստ» ակումբի անդամներ: Սակայն ակումբի անդամների մեջ կան նաև նախկին տնանկներ, որոնք այժմ ամուսնացել են, աշխատանք ունեն և բնակարան են վարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել