761290Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‎Նալբանդյանը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինի‬ն կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բակակցությունների պաշտոնական մեկնարկը։‬
Նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան մամլո համար հայտարարություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել