Ամենամեծ կրքերով կանայք բնակվում են ԱնգլիայումLife.panorama.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ վերջին 100 տարում բրիտանացի կանանց կրծքի միջին չափսը մեծացել է 6.3 սանտիմետրով: Այն սովորական B չափսից մեծացել է մինչև DD չափս:
 
Դրանից հետևում է, որ Մեծ Բրիտանիան գլխավորում է ամենամեծ կրծքով կանանց երկրների ցուցակը, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (C չափս), հետո Ֆրանսիան (B չափս), իսկ վերջին տեղում Ճապոնիան է (A չափս):
 
Գիտնականներին հետազոտման է մղել մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի Բրիտանիայում կրքի փոքրացման վիրահատությունները շատացել են: Անցած տարվանից նման վիրահատությունների թիվն ավելացել է 11%-ով (5476 վիրահատություն 2014 թ.-ին): Տվյալ թիվը 2008-ից մեծացել է երկու անգամ  (3845 վիրահատություն):
 
Պորտսմութի համալսարանից պրոֆեսոր Նիկոլաս Բրաունն մամոլոգիայի ոլորտի հետազոտական իր թիմի հետ հետազոտել են  անգլիական բոլոր տվյալները կապված կրծքի չափսերի հետ անցած դարի 50-ականներից: Գիտնականն ասում է, որ նման տենդենցի շատ հեշտ պարզաբանումը այն է, որ ամեն երրորդ բրիտանուհի ավելորդ քաշ ունի: 
 
«Կրծքերը հիմնականում բաղկացած են յուղային թաղանթից, և կնոջ կրծքի չափսը մեծանում է քաշի ավելանալուն համապատասխան»,- նշում է Բրաունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել