football-2014-fifa-world-cup-fifa-world-cup-2014-world-cup-fifa-world-cup-xabi_3160451«Լիվերպուլ»-ը մտադիր է վերադարձնել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Ֆուտբոլիստը լիվերպուլցիների տրանսֆերային նպատակը կլինի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Մյունխենյան ակումբի հետ 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ այն երկարաձգելու հարցում խնդիրներ են ծագել:
Ալոնսոն ցանկանում է, որ նոր պայմանագիրը երեք տարվա ժամկետ ունենա, մինչդեռ գերմանական ակումբի ղեկավարները միայն մեկ տարի ժամկետ են առաջարկում: Այդպիսով, մեծ է հավանականությունը, որ Ալոնսոն կլքի Մյունխենն առաջիկա ամռանը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը «Լիվերպուլ»-ում հանդես է եկել 2004-2009 թվականներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել