article-0-0DBAA46100000578-940_634x400Օքլենդի համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել, որին ավելի քան 11.000 մարդ է մասնակցել (62,5%-ը՝ կանայք և 37,5%-ը՝ տղամարդիկ, 18 տարեկանից մեծ): Պարզվել է, որ Facebook-ը կարող է իջեցնել ինքնագնահատականը, հայտնում է aif.ua-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 35-45 տարեկան կին մասնակիցները հաճախ Facebook-ի պատճառով դժգոհ են եղել իրենց արտաքինից:
Գիտնականները նկատել են, որ սոցցանցն օգտագործած կանանց շրջանում սեփական մարմնով բավարարվածության աստիճանը սկսել է նվազել մոտ 30 տարեկանում և վերստին բարձրացել է 50 տարեկանից հետո: Այն մասնակիցները, որոնք չեն օգտվել Facebook-ից, ավելի գոհ են եղել իրենց մարմնով:

Ամենաշատը սեփական մարմինը դուր չի եկել 38 տարեկան կանանց: Ընդհանուր առմամբ, կանայք Facebook-ը տղամարդկանցից հաճախ են օգտագործել: Տղամարդիկ ավելի քիչ են մտահոգվել իրենց մարմնի համար: Այնուամենայնիվ, Facebook-ի օգտատեր տղամարդկանց սեփական մարմինն ավելի քիչ է դուր եկել, քան սոցցանցում էջ չունեցողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել