Բաղադրիչներ
- ալյուր - 305գր
- կաթ - 125գր+1ճ/գդ
- փխրեցուցիչ - 1,5թ/գդ
- ձու - 1 հատ
- աղ - 1/2թ/գդ
- կարագ - 45գր
- շաքարավազ - 50-60գր
- աղ ծովի - 1-2ճ/գդ
- հազրեվարդ (розмарин) - 3-4ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ լցնում ենք 215գր ալյուրը, 125գր կաթը, 0,5թ/գդ փխրեցուցիչն ու խառնում ենք ստացված զանգվածը ձեռքով:
Ստացված զանգվածը ծածկում ենք ցելոֆանով և տեղափոխում սառնարան ամբողջ գիշեր:
- Հաջորդ օրը հանում ենք զանգվածը սառնարանից և վրան ավելացնում ենք 90գր ալյուրը, 1ճ/գդ կաթը, 1ճ/գդ փխրեցուցիչը, ձվի կեսը, աղը, շաքարավազն ու կարագը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե:
- Պատրաստի խմորը բաժանում ենք 19 գնդի, ապա շարում ենք այդ գնդերը տոնածառի տեսքով պերգամենտային թղթով պատած տապակի վրա:

- Թողնում ենք, որ բուլկիները հանգստանան 30-45րոպե, ապա վրան քսում ենք մնացած ձուն և շաղ ենք տալիս մանր կտրատված հազրեվարդն (розмарин) ու ծովի աղը:
Դնում ենք տապակը ջեռոցի մեջ և թխում ենք բուլկիները 20 րոպե 170 աստիճանում:
- Պատրաստի բուլկիները հանում ենք ջեռոցից ու մատուցում ենք ամանորյա սեղանին:

Ի դեպ, տոնածառ բուլկիի երեսին հազրեվարդի և ծովի աղի փոխարեն կարող եք շաղ տալ քերած շոկոլադ կամ կոկոսի քերուկ։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AF%D5%AB-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AE%D5%A1%D5%BC/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



