Փաստ է, որ ներկա պահին ռուս-թուրքական հարաբերություները ծայրաստիճան լարված են, բայց պարզ է նաև, որ դա, թերևս, անտեսանելի դիվանագիտական մեծ խաղի մի մասն է, որտեղ իրոք շատ բարձր են խաղադրույքները, բայց որի ընթացքում կարող են տուժել փոքր պետություններն ու ազգերը, ինչպես դա եղավ 1915 թվականին հայերի հետ Վանում:
Այս տարվա մայիսի 7-ին լրացավ մի ուշագրավ պատմական իրադարձության հոբելյան, որը, թերևս, արժանի էր ավելի լայն հիշատակման՝ Վանի հայկական ինքնավար նահանգի հռչակման 100-ամյակը: Այս փաստը շատ կարևոր նշանակություն ունի մեր նորագույն պատմության մեջ: Հարյուրամյակների անկախության կորստից հետո հայերը զինված պայքարի արդյունքում կարողացան ստեղծել իրենց առաջին ինքնիշխան նահանգն Արևմտյան Հայաստանում: 1915-ի մայիսի 7-ին Վան մտած ռուսական բանակի Վանի զորախմբի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայևի հրամանագրով` նույն օրը Վանի նահանգի կառավարիչ նշանակվեց Վանի հերոսամարտի ղեկավար Արամ Մանուկյանը (նկարում՝ Արամը հայ և ռուս հրամանատարների հետ Վանում):
Արամ Մանուկյանը, արդեն որպես Վանի նահանգապետ, հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, իր թիվ 1 հրամանագրում նշում էր. «Ներկա պատմական պատասխանատու օրերին հայ ժողովուրդը միայն մեկ նշանաբան պիտի ունենա` համախմբվել ամբողջ եռանդով կառավարության շուրջը՝ վերակազմակերպելու համար կյանքը քաղաքի ու շրջանի մեջ... Ռուս գեներալը մեր այս հույսերի լիակատար գիտակցությամբ էր, որ հայ ժողովրդի և իմ հանդեպ ցույց տվեց այդ մեծ վստահությունը»:
Իր հերթին գեներալ Նիկոլաևը Վանից պաշտոնական հեռագիր է ուղարկում Թիֆլիս` Կովկասի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովին, որտեղ տեղեկացնում է իր որոշման մասին` Արամ Մանուկյանին Վանի նահանգի կառավարիչ նշանակելու մասին: Դրանից հետո ստացվում է Վորոնցով-Դաշկովի պատասխան պաշտոնական հեռագիրը Թիֆլիսից. «Գեներալ Նիկոլաևին, Վան, 15 մայիսի, 1915: Սույնով հաստատում եմ Արամ Մանուկյանին որպես Վանի և շրջանի գուբերնատոր (նահանգապետ) Ձեր կողմից նշանակումը: Նրան (Արամ Մանուկյանին) վերապահեք բոլոր պաշտոնների նշանակումը` բացառապես միայն հայերից: Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկով»:
Այսպիսով, Վանի հայկական ինքնավար մարզի գոյությունն արդեն անբեկանելի փաստ էր 1915-ի մայիսին` ռուսական կողմից պաշտոնապես ճանաչված և հրամանագրված: Սակայն Վանի ինքնավարությունը գոյատևեց ընդամենը 70 օր, քանի որ շատ արագ դա անհամատեղելի դարձավ իմպերիալիստական մեծ պատերազմի մեջ մտած Ռուսական կայսրության հեռահար ռազմավարական նպատակների հետ: Ռուսական զորքն անսպասելիորեն և ռազմական առումով բացարձակապես չպատճառաբանված ետ քաշվեց Վանից` սառնասրտորեն զոհաբերելով արևտահայության այդ վերջին հույսը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=899643933483473&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել