128643983721Shamshyan.com-ը գրում է.
Էջմիածնի «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում երեկ լարված իրավիճակ է եղել: Անցորդները նկատել են, որ ծեծկռտուք է տեղի ունենում, որին մասնակցել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Հակոբ Հակոբյանը, մասամբ հերքեց տեղեկությունը: Նա նշեց, որ իսկապես երեկ տարածքում լարվածություն եղել է, կրակոցներ, բայց ոչ թե իրական, այլ սերիալներից մեկի նկարահանող խումբն էր հերթական սցենարը նկարում: Ինքն էլ կանգնել, դիտել է:
Հարցին, թե ինքը հաստա՞տ չի ծեծվել, պատասխանեց. «Տո, չէ, ի՞նչ ծեծվել: Ասում եմ՝ կինո են նկարել: Սա իմ տարածքն է եւ ես հաճախ եմ այն տրամադրում նկարահանումների համար: Ավտոներ էին քշում իրար վրա, ճռցնում էին, կրակում էին օդ, իհարկե, արհեստական: Հա էլ եկել, նկարել են, հա էլ կանգնել, նայել եմ»: Հ. Հակոբյանը նաեւ հաստատեց, որ կատարվածի վերաբերյալ ոչ ոստիկանությունում հաղորդում է տրվել, ոչ էլ տուժողներ կան: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել