Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշված խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է մի շարք հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում կանխվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «իրենց հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրետանային հարվածների հետևանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր՝ մասնավորապես հիշատակելով բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանի անունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է և հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռևս գտնվում են «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ և հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:
Ավելի ուշ, կներկայացնենք գնդապետ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը իր շուրջ տարածված ապատեղեկատվության և առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



