Չնայած նախկին նախագահ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելուն, Թբիլիսին ցանկանում է հասնել այն բանին, որ դատարանում նրա նկատմամբ գործ հարուցվի, և նա հանձնվի Վրաստանի իշխանություններին, հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Այդ մասին հայտնում է Interfax-ը:«Երկրի նախկին նախագահի դեմ դատախազության կողմից առաջադրված է չորս մեղադրանք և այդ բոլոր քրեական գործերն ուղարկվել են դատարան, որտեղ արդեն դրանք դիտարկվում են»,- ասել է նա:
Դեկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանով Սաակաշվիլին զրկվել է քաղաքացիությունից՝ այն հիմնավորմամբ, որ դարձել է Ուկրաինայի քաղաքացի: Որպես պատասխան՝ նախկին նախագահը խոստացել է վերադառնալ Վրաստան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել