Թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է Ղրղզստանից 5 հոգուց բաղկացած ընտանիք, որն ուղևորվում էր մարտական գործողությունների գոտի, գրում է Газета-ն:
«Իրավապահ մարմիններում տեղեկություն է ստացվել, որ 55-ամյա կինը, վերցնելով իր 3 դուստրերին` 23, 22 և 20 տարեկան, և 4-ամյա թոռնուհուն, մեկնել է Սիրիա։ Բռնել նրանց մեր սահմանին չի հաջողվել, կանայք ձերբակալվել են թուրք գործընկերների աջակցության շնորհիվ»,- հայտնել են Ղրղզստանի իրավապահ մարմիններից։
Կանայք նախ Ղրղզստանը լքել են կեղծ փաստաթղթերով և պլանավորել են Մոսկվայի միջով հայտնվել Թուրքիայում, իսկ այնտեղից Սիրիա, սակայն այդ ճանապարհը նրանց չի հաջողվել անցնել, և նրանք վերադարձել են Բիշքեկ` Ղազախստանի միջոցով Թուրքիա մեկնելու համար։
Նշվում է, որ կանայք մեկնել են Սիրիա` ընտանիքի հորը միանալու համար, ով մեկնել է այնտեղ մարտական գործողություններում որդու մահից հետո:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/05/siria/1865138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



