«Իրանը փաստեր ունի, որ «Իսլամական պետությունը» Թուրքիային նավթ է վաճառում,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատարը Սիրիայում վիրավորված իրանցիների հետ հանդիպմանը, այն հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիան հերքում «Իսլամական պետությունից» նավթ գնելու փաստերը, մասնավորապես պատասխանել է. «Սիրիայում գտնվող իրանցի խորհրդատուները տեսաձայնագրել են բոլոր այն ուղիները, որոնցով «Իսլամական պետության» բեռնատար մեքենաները նավթ են տեղափոխում Թուրքիա: Եթե Թուրքիայի կառավարությունը տեղյակ չէ ԻՊ-ի կողմից իր երկրի տարածքում նավթ վաճառելու մասին, ապա Իրանը պատրաստ է իր ունեցած փաստերը ներկայացնել Թուրքիային»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններից մեկում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին զգուշացրել է, որ եթե շարունակվեն «Իսլամական պետության» կողմից Թուրքիային նավթ վաճառելու մասին հայտարարությունները, ապա Իրանը թանկ է վճարելու դրա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2015/12/05/%D5%84%D5%B8%D5%B0%D5%BD%D5%A5%D5%B6-%D5%8C%D5%A5%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB/1492650
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել