Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի` «Իսլամական պետություն»-ից նավթ գնելու մասին լուրերին, ասաց, որ մեծ հաշվով նորություն չէ, որ Իրաքից, Սիրիայից, «Իսլամական պետության» կողմից նավթի վաճառքն իրականացվում է Թուրքիայի միջոցով և Թուրքիայի տարբեր շահագրգիռ կողմեր ներգրավված են դրանում:
«Դա ակնհայտ է, և միջազգային հանրությունը, Արևմուտքը տեղյակ են դրա մասին, տարբեր աղբյուրներով բացահայտումներ, հրապարակումներ էին լինում»,- ասաց նա և նշեց, որ հավանական չի համարում, որ ինչ-որ միջազգային ատյանի կողմից հետաքննություն կարող է սկսվել, թեև ռուսական կողմը հայտարարեց ՄԱԿ դիմելու և այդ շրջանակում հետաքննություն սկսելու մասին: «Ուստի ամեն ինչ քաղաքական խոսակցության հարթության մեջ կլինի»,- ասաց նա:
Հարցին, թե այսինքն Էրդողանը վստահ է եղել, որ չի բացահայտվի, դրա համար էլ հայտարարել է, որ եթե ապացուցվի այդ լուրերը, ինքը պատրաստ է հրաժարական տալ, թուրքագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ նման մեղադրանքներ պետք է լինեին և Էրդողանն էլ հակադարձեց Ռուսաստանին. սրանք պարզապես փոխհրաձգություններ են, որոնք կշարունակվեն: Ինչ-որ լուրջ բան սրանից ես չեմ ակնկալում»:
Հարցին, թե այսինքն Էրդողանը վստահ է եղել, որ չի բացահայտվի, դրա համար էլ հայտարարել է, որ եթե ապացուցվի այդ լուրերը, ինքը պատրաստ է հրաժարական տալ, թուրքագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ նման մեղադրանքներ պետք է լինեին և Էրդողանն էլ հակադարձեց Ռուսաստանին. սրանք պարզապես փոխհրաձգություններ են, որոնք կշարունակվեն: Ինչ-որ լուրջ բան սրանից ես չեմ ակնկալում»:
Ըստ նրա՝ միջազգային կառույցները չեն բացահայտի Թուրքիայի կողմից կատարած նավթի առևտուրը, որովհետև դա տարբեր խնդիրների հետ է կապված: «Ներգրավված ու չներգրավված տարբեր կողմեր իրենց շահերն ունեն և իրավիճակը հենց այդ շահերով է պայմանավորված, մեծ հաշվով ձեռնտու չէ, որ այդ խնդիրները բարձրաձայնվեն»,- ասաց նա:
Ամեն դեպքում նա գտնում է, որ ռուսական կողմի համար Թուրքիայի կողմից ինքնաթիռի խոցումը լուրջ խնդիր է, և թուրքական կողմն իրականացրած այդ քայլին պետք է լրջորեն պատասխանի: Լևոն Հովսեփյանն ակնհայտ համարեց, որ ռուսական կողմը չի բավարարվի միայն տնտեսական պատժամիջոցներով և կարծում է, որ առաջիկայում լուրջ պատասխաններ, այդուհանդերձ, Ռուսաստանը պետք է տա:
«Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև հենց Պուտինի անձի, դերի խնդիրն է»,- ասաց նա և նշեց, որ ռուսական կողմը կփորձի նաև ռազմաքաղաքական հարթության մեջ ինչ-ինչ խնդիրներ առաջացնել թուրքական ղեկավարության համար:
Թուրքագետը կարծում է, որ ռուս-թուրքական լարվածությունը միանշանակ կխորանա և դատելով նրանից, որ ռուսական կողմը, կարծես, հակված չէ թուրքական կողմի հետ երկխոսության գնալուն, Ռուսաստանն ավելի խորը պատժամիջոցների կդիմի:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/05/hovsepyan/1864601
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



