Tert.am-ը գրում է.
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, Անկարան չի մասնակցել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին, հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալների համաձայն՝ Վաշինգտոնն ավելի վաղ պահանջել է Թուրքիայի առավել ակտիվ մասնակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի ֆոնին ժամանակավորապես հրաժարվել է այդ պահանջներից։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն չի ցանկանում դա՝ Ռուսաստանի հետ կապված լարվաճ իրավիճակն է՛լ ավելի չսրելու համար։
Միևնույն ժամանակ, ամերիկյան պաշտոնատար անձինք պնդում են Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի կողմից հսկողության ուժեղացման հարցում։ 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել