Panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ.
«Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը, ի հեճուկս ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի դիրքորոշման և ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումների, հրահանգել է Ազատության հրապարակում վրան տեղադրել, ինչի իրավաչափ կանխումը ոստիկանների կողմից հանգեցրել է չարդարացված լարվածության առաջացման և քաշքշուկի, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների օրինական գործողությունների իրականացման համար:

Բացի այդ, հավաքի մասնակիցներին երթի կոչ անելուց հետո, հավաքի կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների իրավաչափ պահանջներին և հրաժարվել է հայտնել երթուղին՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկվել թույլ տրված խախտումների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել