BN-LO504_UKPARI_M_20151204133728Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքի հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ կասկածյալները կարող են գտնվել Մեծ Բրիտանիայում՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդի հետ կապված մի քանի մարդ գտնվում են Բիրմինգհեմի շրջանում: Ենթադրվում է, որ կասկածյալներից մեկը հավանաբար Մեծ Բրիտանիայում է գտնվել մինչև ահաբեկչությունները:
Պարբերականը նշում է, որ քաղաքում կան իսլամիստական կազմակերպությունների հետ կապված մարդիկ: Բիրմինգհեմի բնակիչ Ջունայդ Հուսեյնը Սիրիա է մեկնել և դարձել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ցանցահեն: Նա սպանվել է Ռաքքայում՝ ԱՄՆ օդային հարձակումներից մեկի ժամանակ:
Լոնդոնի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել