Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (29 արկ), 82 (82 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (8 արկ), ՌՊԳ-7 (1 արկ) և «Մուխա» տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչ գործողություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



