Բաղադրիչներ
- ալյուր - 500գր
- փխրեցուցիչ - 1ճ/գդ
- կաթ - 200մլ
- շաքարավազ - 5ճ/գդ
- ձու - 2 հատ
- կարագ - 50գր
- աղ - 1 պտղունց
- կակաչի սերմ (мак) - 200գր
- ջուր
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք գոլ կաթը, 1ճ/գդ շաքարավազը, փխրեցուցիչը և 250գր ալյուրը և թողնում 1,5 ժամ տաք վայրում:
- Հարում ենք ձուն աղի և մնացած շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք կաթնային զանգվածը, կարագն ու մնացած ալյուրը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով և դնում սառը տեղում 2-3 ժամ:
- Միջուկի համար առանձին ամանի մեջ խառնում ենք կակաչի սերմն ու ջուրը, մինչև ստացվի միատարր զանգված:

- Ապա սեղանի վրա շաղ ենք տալիս ալյուր, դնում ենք խմորը սեղանի վրա, գրտնակում, բացում ուղղանկյունաձև և վրան քսում միջուկը:

- Ծալում ենք խմորը ռուլետի ձևով և կտրատում շերտերով:

- Կտրատված շերտերը ոլորում ենք, ապա ձևավորում շրջանակ և ամրացնում խմորի ծայրերն իրար ու դնում տապակի մեջ: Թխում ենք 25-30 րոպե 210 աստիճանում:

- Պատրաստի բուլկիները հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի և մատուցում:

Մատուցեք այս հրաշալի կակաչի սերմով բուլկիները Ձեր պատրաստած կոճապղպեղով թեյի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B9%D5%AB-%D5%BD%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D5%BE-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AF%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



