Tert.am–ը գրում է.
Վերջին 100 տարում անգլուհիների շրջանում կրծքի միջին չափը եռակի մեծացել է` ընդլայնվելով ավելի քան 6 սմ: Այս ցուցանիշով Անգլիայի բնակչուհիները աշխարհի ամենափարթամ կրծքով կանայք են:
 
The Daily Mail-ի փոխանցմամբ` բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը որոշել է աշխարհի ամենափարթամ կրծքով կանանց:
 
Իսկ կոնկրետ բրիտանուհիների կրծքի մեծանալու ֆենոմենը հետազոտությունն անցկացրած Փորթսմութի համալսարանի գիտնականները բացատրել են քաշի ավելացմամբ, որը պայմանավորում է նաև կնոջ կրծքի չափը:
 
Անգլուհիներից հետո ամենամեծ կրծքով կանայք ամերիկուհիներն են, ապա ֆրանսուհիները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել