ԴԱԻՇ-ի ահաբեկիչները երիտասարդ զինյալների համար դաժան պահմտոցի են հորինել: «Խաղի» նպատակն ավերակներում պատանդին գտնելն ու մահապատժի ենթարկելն է: Ահաբեկիչները տեսագրել են այդ վարժանքները: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Կադրերում երևում է, որ դահիճներից շատերը հազիվ տաս տարեկան են: Տեսանյութն ավելի շատ ժամանակակից համակարգչային խաղ է հիշեցնում, քան մահապատիժ:
Պարբերականը պարզել է նաև վեց երեխաների ծագումը. նրանք Հյուսիսային Աֆրիկայից և Տաջիկստանից են: Իսկ նկարահանման վայրը Դեյր Զորի ծայրամասերն են: ԴԱԻՇ-ի գրոհայինների պնդմամբ՝ այն վաղուց Սիրիայի քաղաքն է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=206887&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



