Ծեծի ենթարկված երեխաները մեծ տարիքում հաճախ կարող են հոգեկան շեղումներ ունենալ: Ըստ հետազոտողների` նրանք կարող են ձեռք բերել նաև խնդիրներ` կապված ալկոհոլի և թմրադեղերի հետ, ինչպես նաև տրամադրության անկում կամ այլ հոգեկան խանգարումներ ունենալ:Ինչպես տեղեկացնում է Mail Online-ը, սա առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրում է հարվածի և հոգեբանական խնդիրների կապը:
Կանադայի Մանիթոբա համալսարանի հետազոտության համաձայն` այն մեծահասակները, որոնց փոքր տարիքում ծեծել են, 2-ից 7 տոկոսով առավել մեծ հավանականություն ունեն հոգեբանական խնդիրներ ձեռք բերելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



