imageGalaTV.am-ը գրում է.

Գերմանիայի խորհրդարանի Ստորին պալատը հաստատել է երկրի զինված ուժերի մասնակցությունը Մերձավոր Արեւելքում ընթացող հակաահաբեկչական գործողություններին. կողմ է քվեարկել 445 պատգամավոր, դեմ՝ 146, իսկ 7 պատգամավոր՝ ձեռնպահ, հաղորդում է  Euronews-ը:
Խոսքը գնում է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին միացող Բունդեսվերի 1200 զինծառայողի մասին:
Բանավեճերի ընթացքում ընդդիմությունը մատնանշել է, որ դաշնային իշխանությունը չունի հստակ ռազմավարություն: «Մանդատը, որի համար մենք քվեարկում ենք, հստակեցված չէ, այն բազմաթիվ հարցեր անպատասխան է թողնում,- հայտարարել է «Միություն/90/կանաչներ» խմբակցության ներկայացուցիչ Անտոն Հոֆրատեյրը` հարց ուղղելով.  ո՞վ է ղեկավարելու այդ կոալիցիան: Ֆրանսիացինե՞րը: Ամերիկացինե՞րը: Ինչպե՞ս են ձեւավորվելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը դե ֆակտո վերահսկում է Սիրիայի օդային տարածքը եւ բացահայտ աջակցում է Ասադին»:
Գործողություններին Բունդեսվերի մասնակցության հետ համաձայն չէ ընդդիմադիր ձախակողմյան կուսակցությունը: «Կանաչների» մեծ մասը նույնպես դեմ են արտահայտվել:
Ենթադրվում է, որ առաքելությունը կշարունակվի մինչեւ 2016թ.-ի դեկտեմբերի 31-ը եւ կարժենա 134 մլն եվրո: Բեռլինը Սիրիա կուղարկի մի քանի «Տորնադո» հետախուզական ինքնաթիռներ, գերմանական ֆրեգատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել